1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արմեն Սարգսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ պետնախարարի հետ

 Արմեն Սարգսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ պետնախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի ու Ամերիկայի հարցերով պետական նախարար Ալան Դանքանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ–բրիտանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանին, արձանագրված առաջընթացին և հետագա անելիքներին:

Ընդգծվել է քաղաքական երկխոսության զարգացման ուղղությամբ համատեղ ձեռնարկվող քայլերի կարևորությունը։ Դեսպան Սարգսյանը նշել է ոլորտային փոխգործակցության խորացման և ընդլայնման հնարավորությունները և առաջիկա ծրագրերը, որոնք առնչվում են տեղեկատվական տեխնոլոգիաների, բանկային, ֆինանսական, ինչպես նաև մշակութային ոլորտներին։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

Տեղեկանք. Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հունվարի 20-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]