Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փորձագետը հայ-վրացական հարաբերությունների որոշ ոլորտներում կապերի խորացման հեռանկարներ տեսնում

Փորձագետը հայ-վրացական հարաբերությունների որոշ ոլորտներում կապերի 
խորացման հեռանկարներ տեսնում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-վրացական հարաբերությունները բարիդրացիական են, սակայն պետք է հասկանալ, որ դրանք սահմանափակ են` հաշվի առնելով երկու երկրների արտաքին քաղաքականության և տնտեսական ինտեգրման տարբեր ուղղությունները: Հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը` անդրադառնալով հայ-վրացական հարաբերությունների մակարդակին: «Բայց, այնուամենայնիվ, կան ոլորտներ, որտեղ Հայաստանը և Վրաստանը կարող են սերտ համագործակցել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Մելիքյանը:

Փորձագետը մանրամասնեց, որ երկու երկրները շարունակում են ակտիվ աշխատանքները առևտրատնտեսական  կապերը խորացնելու, առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու ուղղությամբ: «Հայաստանը և Վրաստանը շարունակում են սերտ համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում, ինչի արդյունքները նույնպես տեսանելի են: Համագործակցության կարևոր և հեռանկարային ուղղություն է նաև էներգետիկ ոլորտը»,- նշեց նա:

Անդրադառնալով Վրաստանում հայկական համայնքի խնդիրներին` նա նշեց, որ խնդիրներ իսկապես կան, սակայն դրանք չլուծվող հարցեր չեն: Նա հուսով է, որ Հայաստանի և Վրաստանի իշխանությունները կկարողանան գտնել արդյունավետ ուղիներ հայկական համայնքի խնդիրները կարգավորելու համար: Ջոնի Մելիքյանի խոսքով` հայկական համայնքը ևս պետք է ակտիվ լինի և պահանջատեր այն իշխանությունից, որին ընտրել է, քանի որ Հայաստանը չի կարող բոլոր հարցերում միջամտել` հաշվի առնելով, որ կարող են լինել դեպքեր, երբ Վրաստանը դա կհամարի միջամտություն իր ներքին գործերին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]