Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Անկարայում ոստիկանությունը հարձակվել է Դինքի հիշատակը հարգող անձանց վրա

Անկարայում ոստիկանությունը հարձակվել է Դինքի հիշատակը հարգող անձանց վրա

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայում ոստիկանությունը հարձակվել է Հրանտ Դինքի հիշատակին կազմակերպված երթի մասնակիցների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Անկարայում Հրանտի հիշատակի նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել Յուքսել պողոտայում հունվարի 19-ին տեղի ժամանակով 15:00-ին հիշատակի արարողություն կազմակերպելու մասին: Արարողությանը պետք է մասնակցեին նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության և քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ պատգամավորներ:

Սակայն արարողությունն արգելվել է, իսկ խմբին թույլատրվել է միայն մեկ րոպեանոց հարգանքի երթ կազմակերպել:

Հարգանքի երթից հետո ոստիկանությունը երթի մասնակիցների կողմից կարգախոս հնչեցվելու պատճառաբանությամբ հարձակվել է խմբի վրա: Խմբի որոշ անդամներ ծեծի են ենթարկվել:

Անկարայում 2017 թվականի հունվարի 10-ից մեկ ամսով արգելվել են բոլոր ցույցերն ու ակցիաները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]