1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ես հիմա լավ եմ հասկանում քո աղավնու անհանգստությունը. Ջան Դյունդար

Ես հիմա լավ եմ հասկանում քո աղավնու անհանգստությունը. Ջան Դյունդար

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր, լրագրող Ջան Դյունդարը, ով ճնշումների հետևանքով ստիպված լքել է Թուրքիան և բնակվում է Գերմանիայում, Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցին նամակ է հղել պոլսահայ մտավորականին: «Արմենպրես»-ը ներկայացնում է «Ակոս»-ում հրապարակված նամակը:

«Մեկ ամիս է` պատրաստվում եմ հունվարի 19-ին Բեռլինի Գորկու անվան թատրոնում կայանալիք հիշատակի արարողությանը: Վերընթերցում եմ քո գրածները, կյանքի պատմությունը, քո մասին գրքերը: Լսում եմ ելույթներդ: Վերհիշում եմ հուշերը:

Այսօրվա վախի մթնոլորտում դիմադրության պատմություն կարդալը մարդուն քաջություն է տալիս:

Հիացմունքով եմ հիշում, թե ինչպես մեն-մենակ ասացիր պետությանը, սփյուռքին, եկեղեցուն` «սխալ եք»` դրանով իսկ վերածվելով ինչպես թիրախի, այնպես էլ նմանը չունեցող խղճի ձայնի:

Կարդացածներս ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե որքան իրավացի էիր, խոսելիս, գրելիս, պաշտպանելիս երբեմն որքան միայնակ, որքան անհանգիստ, սակայն միաժամանակ որքան վճռական և քաջ էիր:

Ես հիմա լավ եմ հասկանում քո աղավնու անհանգստությունը և հակառակ դրա` միայնակ պտտվելու հաստատակամությունը:

Սակայն երբ գրում էիր, որ այս երկրում մարդիկ աղավնիներին չեն դիպչում, իրականում հավատո՞ւմ էիր դրան: Թե՞ դա պարզապես ցանկություն էր:

Կարո՞ղ էիր երազել, որ քո հետևից տասնյակ հազարավոր մարդիկ կքայլեին` բղավելով. «Բոլորս հայ ենք»: Կարո՞ղ էիր մտածել, որ քո երազած կարեկցանքը կստեղծես քո մահով:

 Կարդալով այսօր ավելի շատ եմ գիտակցում, թե քեզ հետ ինչ ենք մենք կորցրել»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]