Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թուրքիայում ձեւավորված անվախ հայ մտավորականությունը Հրանտ Դինքի թողած սերմերն են. Սաֆրաստյան

Թուրքիայում ձեւավորված անվախ հայ մտավորականությունը Հրանտ Դինքի թողած 
սերմերն են. Սաֆրաստյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայում ձեւավորվում է նոր, անվախ հայ մտավորականություն, եւ նրանք Հրանտ Դինքի թողած սերմերն են: Այս մասին Սփյուռքի նախարարությունում «Հրանտ Դինք. 10 տարի անց» կլոր-սեղան քննարկման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Արեւելագետը Հրանտ Դինքի թողած սերմերից մեկին` Գարո Փայլանին համարեց անվախ հայ մտավորական, պատգամավոր, ով աշխատել է «Ակոս»-ում` Հրանտ Դինքի ղեկավարած տարիներին:  «Թուրքիայում գործող մարդկանց ամենատարրական իրավունքները ոտնահարող իշխանությունների դեմ պայքարը հնարավոր է միայն վարել անհատների մակարդակով: Անհատների, որոնք իսկապես խիզախություն են ցուցաբերում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա:

Սաֆրաստյանը նշեց, որ պետության կողմից հովանավորված այլախոհության համար սպանությունը  Թուրքիայում ոչ միայն կա, այլեւ շատ ակտուալ է դառնում: «Ես կարծում եմ, որ հասարակությունը, որը գտնվում է պետության կողմից այդպիսի աննախադեպ ճնշման ներքո, պետք է անդրադառնա 10 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությանը` Դինքի սպանությանը,  եւ փորձի հասկանալ Թուրքիայում ներկայումս ստեղծված  իրավիճակի ակունքները»,-հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ բարձրացրել էր Հայոց ցեղասպանության հարցը: Այդ հայտարարության համար որոշում է կայացվել նրան պատժել` հեռացնելով երեք նիստից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]