Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիայում գյուլենականների գործով զինված ուժերի 95 անդամ է կալանավորվել

Թուրքիայում գյուլենականների գործով զինված ուժերի 95 անդամ է կալանավորվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում Ստամբուլի հանրապետական դատախազությունը որոշում է կայացրել թուրքական զինված ուժերի 95 անդամի կալանավորելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ավելի վաղ նույն գործի շրջանակում ձերբակալվել էին թուրքական զինված ուժերի 243 անդամ, ովքեր մեղադրվում են գյուլենականների հաղորդակցման գաղտնի ցանցից` ByLock-ից օգտվելու մեջ:

Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը ավելի վաղ վերծանել էր ByLock հավելվածը, որի օգնությամբ ենթադրվում է, որ գյուլենական շարժման անդամները շփվել են միմյանց հետ: Ըստ թուրքական հետախուզական ծառայության տվյալների` ծրագրի միջոցով հաստատվել է Գյուլենի 53 հազար կողմնակցի ինքնություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]