Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թեհրանում առնվազն 30 հրշեջ Է զոհվել շենքի փլուզման հետեւանքով

Թեհրանում առնվազն 30 հրշեջ Է զոհվել շենքի փլուզման հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանում առնվազն 30 հրշեջ Է զոհվել բարձրահարկ շենքում հունվարի 19-ին բռնկած հրդեհի հետեւանքով, որն ավելի ուշ փլվել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Press TV իրանական հեռուստաալիքը:
Ավելի վաղ Tasnim գործակալությունը հայտնել Է, որ բարձրահարկ շենքում բռնկած հրդեհի հետեւանքով շուրջ 40 մարդ Է տուժել: 
Բռնկումը տեղի Է ունեցել 17-հարկանի «Պլասկո» առեւտրական համալիրում, որը 50 տարի առաջ կառուցվել Է Իրանի մայրաքաղաքի կենտրոնի Ջոմհուրի փողոցում: Կրակը բռնկել Է 9-րդ հարկում եւ արագորեն ընդգրկել համալիրի ամբողջ վերին մասը, ինչի հետեւանքով շինությունը փլվել Է:
Պատահարի վայրում մշխատում են հրշեջներն ու փրկարարները, որոնց հաջողվել Է ժամանակին տարհանել «Պլասկո»-ում գտնվող բազմաթիվ աշխատակիցների եւ այցելուների: Բուժհիմնարկներն ընդունում են տուժածներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]