Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԼՂ հակամարտության վերաբերյալ Լավրովի հայտարարության մեջ դիրքորոշման փոփոխություն չկա. Շավարշ Քոչարյան

 ԼՂ հակամարտության վերաբերյալ Լավրովի հայտարարության մեջ դիրքորոշման 
փոփոխություն չկա. Շավարշ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ  Շավարշ Քոչարյանի կարծիքով՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ղարաբաղյան հակամարտության մասին հայտարարության մեջ չկա դիրքորոշման փոփոխություն: «Դիրքորոշման որևէ փոփոխություն չկա և համանախագահների դիրքորոշումը վաղուց հայտնի է նաև այն հայտարարություններից, որոնք բազմիցս արվել են, ուղղակի Ադրբեջանը միշտ դրանցից դուրս է գործել, այդ է պատճառը, որ այս հայտարարությունը քննարկվեց», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Շավարշ Քոչարյանը՝ ավելացնելով, որ նման պատասխանի է հանգեցրել նաև լրագրողի` լկտի ձևով տրված հարցը:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսին ադրբեջանցի լրագրողը նրանից հետաքրքրվել էր` «Ադրբեջանի կողմից հակաահաբեկչական օպերացիա և քրեական տարրերի զտումներ սկսելու դեպքում Ռուսաստանը միջամտելո՞ւ է Ադրբեջանի ներքին գործերին»։ Ի պատասխան Սերգեյ Լավրովը նշել էր, որ «դա բացառապես Ադրբեջանի ներքին գործերին վերաբերող թեմա չէ» և հավելել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կան բազմաթիվ որոշումներ: «Եթե հետաքրքրվում եք, կարող եք դիմել արխիվներին և տեսնել, թե ինչպես են կրակի անհապաղ դադարեցման վերաբերյալ այդ պահանջները կատարվել, ում կողմից են կատարվել, ում կողմից՝ ոչ», - ասել էր Լավրովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]