Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ստվերի «անձնագիր». Պետական եկամուտների կոմիտեն անհատական վերլուծությունների համակարգ է ներդրել

Ստվերի «անձնագիր». Պետական եկամուտների կոմիտեն անհատական 
վերլուծությունների համակարգ է ներդրել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն 2017 թվականից ընդլայնում է անհատական վերլուծությունների համակարգի կիրառությունը: Խոշոր բիզնեսից բացի ստվերի անձնագրավորում կկատարվի նաև 2015-16 թվականների արդյունքներով 100 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն հայտարարագրած անհատ ձեռնարկատերերի և առևտրային կազմակերպությունների դեպքում: Ստվերի անձնագրավորման գործընթացը մեկնարկել է Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում դեռ նախորդ տարվա նոյեմբերից: Բարձր արդյունավետության շնորհիվ վերլուծության ենթարկվող տնտեսվարողների շրջանակն ընդլայնվել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Երկու ամիսների աշխատանքի արդյունքում ունեցել ենք եկամուտների աճ: Միայն դեկտեմբերին հարկային և մաքսային մարմինները հավաքագրել են 104 մլրդ դրամ. դա Հայաստանի պատմության մեջ աննախադեպ ցուցանիշ է»,-ընդգծել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը՝ հավելելով, որ շարունակվում է բիզնեսի հետ երկխոսության գործելաոճը: Նոր տարում ոլորտային առաջին հանդիպումը կաթնամթերք, մսամթերք, թռչնի միս և ձու արտադրողների հետ էր: Կոմիտեն նրանց է ներկայացրել ինչպես ոլորտային, այնպես էլ յուրաքանչյուր ընկերության ռիսկերը: Հիմնականում դրանք են ծախսերի ուռճացումը, թաքցվող շրջանառությունը, գների թերհայտարարագրումն ու ՀԴՄ շահագործման կանոնների խախտումը: Տնտեսվարողների հարկային կենսագրության վերլուծության արդյունքում ի հայտ եկած տվյալներով կազմվելու և հրապարակվելու է ռիսկային գնահատված հարկատուների ցանկը: «Հաջորդ քայլը հարկատուների հետ անհատական աշխատանքն է, երբ յուրաքանչյուրին առաջարկելու ենք շտկել գործելաոճը: Բիզնեսի կողմից ընդառաջ քայլ չկատարելու դեպքում ՊԵԿ-ը դիմելու է վարչարարական խիստ գործիքների կիրառմանը»,-նշել է Կարեն Բրուտյանը և վերահաստատել ՊԵԿ-ի պատրաստակամությունը՝ քննարկելու բիզնեսին մտահոգող խնդիրներն ու ոլորտային առաջարկները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]