Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ալաշկերտ»-ն Անթալիայում չորս ստուգողական խաղ կանցկացնի

«Ալաշկերտ»-ն Անթալիայում չորս ստուգողական խաղ կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաստատվել է «Ալաշկերտ»-ի անթալիական հավաքի ստուգողական խաղերի ցանկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այժմ Հայաստանի չեմպիոնը երևանյան մարզումներն անցկացնում է գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի ղեկավարությամբ: Դրանք կավարտվեն  հունվարի 30-ին, և հաջորդ օրը մեր թիմը կմեկնի Անթալիա, որտեղ մինչև փետրվարի 13-ը երկրորդ ուսումնամարզական հավաքը կանցկացնի:
Անթալիայում չորս ստուգողական հանդիպում է նախատեսված: Փետրվարի 3-ին մեր թիմը կմրցակցի Ռուսաստանի 1-ին դիվիզիոնի առաջատարներից մեկի՝ «Տոսնո» թիմի հետ: Լենինգրադի մարզի համանուն քաղաքը ներկայացնող այս թիմը շատ մոտ է Պրեմիեր լիգա տեղափոխվելուն, քանի որ, թեև 5 միավորով զիջում է առաջատար Մոսկվայի «Դինամոյին», բայց 7 միավորով գերազանցում է հետապնդող Խաբարովսկի ԲՄԱ-ին:
Հաջորդ փորձամրցումն «Ալաշկերտը» կանցկացնի դարձյալ ռուսաստանյան թիմի հետ: Այս անգամ մեր թիմի մրցակիցը կլինի Պրեմիեր լիգայի հնաբնակներից մեկը՝ Սամարայի «Կռիլյա Սովետովը»: Խաղը տեղի կունենա փետրվարի 6-ին:
«Ալաշկերտի» հաջորդ երկու մրցակիցները Ղազախստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ատիրաուն» և «Ակժայիկն» են: Այս հանդիպումները կկայանան, համապատասխանաբար, փետրվարի 9-ին և 12-ին:
Հաջորդ օրն «Ալաշկերտը» կվերադառնա Երևան և 3 օրից կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ պլանավորված է անցկացնել երրորդ ուսումնամարզական հավաքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]