Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Լոս Անջելեսում հայտարարվել են People՚s Choice Awards մրցանակի դափնեկիրները

Լոս Անջելեսում հայտարարվել են People՚s Choice Awards մրցանակի դափնեկիրները

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում  (Կալիֆոռնիայի նահանգ) հունվարի 18-ին հայտարարվել են անցյալ տարվա արդյունքներով People՚s Choice Awards մրցանակի դափնեկիրները: Պարգեւների հանձնման 43-րդ արարողությունը, որոնք ամեն տարի շնորհվում են  համաժողովրդական քվեարկությամբ, տեղի Է ունեցել «Մայքրոսոֆթ» թատրոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  
Մրցանակն ավանդաբար հանձնվում Է ինչպես լավագույն կինոյի ու հեռուստատեսային աշխատանքների համար, այնպես Էլ երաժշտության բնագավառում ձեռքբերումների համար:
«Լավագույն ֆիլմ» Է ճանաչվել նշանավոր Pixar ստուդիայի նկարահանած «Փնտրելով Դորիին» անիմացիոն ժապավենը: Բացի այդ, այս կինոնկարը ճանաչվել Է «Լավագույն ֆիլմ ընտանեկան դիտման համար»:
Ամերիկացիների կարծիքով՝ «Լավագույն դերասանուհին» դարձել Է «Օսկար»-ի մրցանակակիր Ջենիֆեր Լոուրենսը. հակառակ սեռի նույն անվանակարգում հաղթանակ Է տարել Ռայան Ռեյնոլդսը: Ռոբերտ-Դաունի-կրտսերն արժանացել «Էքշըն-ֆիլմերի լավագույն դերասան» պարգեւին, իսկ «Լավագույն կինոկուռք» կատեգորիայում մրցանակը նվաճել Է Ջոնի Դեփը:
Երաժշտական անվանակարգերում միանգամից երկու պարգեւ Է ստացել ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը, նրան ճանաչել են «Լավագույն փոփ-երգչուհի» եւ «Լավագույն կատարող»: Տղամարդկանց կատեգորիայում հաղթանակ Է տոնել Ջասթին Թիմբեռլեյքը, հենց նա Էլ դարձել Է «Լավագույն երգի» համար մրցանակի դափնեկիրը (Can՚t Stop the Feeling կոմպոզիցիայի համար):  
«Լավագույն խումբ» Է հայտարարվել Fifth Harmony կանանց կոլեկտիվը, իսկ «Լավագույն ալբոմ» Է դարձել ամերիկացի քանթրի-կատարող Բլեյք Շելթոնի If I՚m Honest («Եթե ես ազնիվ եմ») սկավառակը:  
Տարվա արդյունքներով՝ «Լավագույն հեռուստաշոու» Է հայտարարվել բրիտանա-ամերիկյան «Օտարուհին» սերիալը: «Լավագույն կատակերգական հեռուստադերասանը» դարձել Է Ջիմ Փարսոնսը, որը հռչակվել Է «Մեծ պայթյունի տեսությունը» ժողովրդականություն վայելող սերիալում խաղացած իր դերով. կանանց՝ համապատասխան կատեգորիայում մրցանակն ստացել Է Սոֆյա Վերգարան: Դրամատիկ հեռուստադերերի համար նշել են ամերիկացի Ջասթին Չեմբերսին եւ հնդիկ դերասանուհի Պրիյանկա Չոփրուին, իսկ «Լավագույն անիմացիոն հեռուստասերիալը»  ճանաչվել Է նշանավոր «Սիմփսոնները», որն առաջին անգամ Էկրաններին Է հայտնվել 1989 թվականին, եւ մինչ այժմ ցուցադրությունն ընթանում Է:    
People՚s Choice Awards մրցանակը հանձնվում Է 1975 թվականից ի վեր ամեն տարի: Սկզբում քվեարկությունն անցկացվում Էր Գելապի ինստիտուտի հարցումների արդյունքների համաձայն, իսկ 21-րդ դարասկզբից՝ Համացանցի օգնությամբ: 
Մրցանակն ամերիկյան շոու-բիզնեսում համարվում Է միակ պարգեւը, որի դափնեկիրները որոշվում են համազգային քվեարկությամբ: Որպես կանոն, ժողովրդական ընտրության արդյունքները զարմանալիորեն տարբերվում են այնպիսի մրցանակների ժյուրիների ամփոփիչ որոշումներից, ինչպիսիք են «Օսկար»-ը, «Գրեմմի»-ն եւ այլ հեղինակավոր պարգեւներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]