Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Նովակ Ջոկովիչը դուրս մնաց Ավստրալիայի բաց առաջնությունից

Նովակ Ջոկովիչը դուրս մնաց Ավստրալիայի բաց առաջնությունից

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի երկրորդ ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը դուրս մնաց Ավստրալիայի բաց առաջնության հետագա պայքարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի երկրորդ շրջանում Ջոկովիչի մրցակիցը ուզբեկստանցի մարզիկ Դենիս Իստոմինն էր: 4 ժամ 48 րոպե ձգված խաղում սերբ թենիսիստը զիջեց 6:7 (8:10), 7:5, 6:2, 6:7 (5:7) և 4:6 հաշվով:

Ջոկովիչը չկարողացավ պահպանել չեմպիոնական տիտղոսը և դուրս մնաց հետագա պայքարից: 

«Մեծ սաղավարտ»-ի առաջին առաջնությունը կայացել է 1905 թվականին։ Ավստրալիայի բաց առաջնությունն անցկացվում է կոշտ կորտերի վրա Մելբուռն Պարկում 1988 թվականից։ Բաց առաջնության ներկայիս գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է: Կանանց մենախաղում լավագույնը Անժելիկա Քերբերինն է: «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարը մեկնարկել է հունվարի 16-ին և կեզրափակվի հունվարի 29-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]