1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մայրաքաղաքում անցած տարի անվճար վիրահատվելու հնարավորություն է ստացել 6 382 քաղաքացի

Մայրաքաղաքում անցած տարի անվճար վիրահատվելու հնարավորություն է ստացել  6 
382 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքում  2016 թվականին վերանորոգվել են 14 պոլիկլինիկաներ: 2016 թվականին Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում գրանցվել է շուրջ 1 800 000 հաճախում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պոլիկլինիկական հաստատությունների վերազինումը նպաստել է ինչպես մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, այնպես էլ այդ հաստատություններ հաճախումների ավելացմանը։

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ բժշկական օգնության սպա- սարկման ծրագրի շրջանակներում 2016 թվականին բուժման ուղեգիր է ստացել սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված 1 047 երևանցի, առողջարանային վերականգ- նողական բուժման ուղեգիր է տրամադրվել 366 քաղաքացու:

 Անվճար վիրահատվելու հնարավորություն են ստացել 6 382 քաղաքացի,  200 քաղաքացու էլ տրվել է համակարգչային տոմոգրաֆիայի անվճար հետազոտության ուղեգիր:

2016 թվականին մայրաքաղաքում շտապ օգնության ծառայության կանչերի թիվը կազմել է շուրջ 243 000: Երևանի քաղաքապետարանի ենթակայության բժշկական հաստատությունների 65 բժիշկ և 55 բուժքույր անցել են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ։

Համայնքային բյուջեի միջոցներով 2016 թվականին հիմնանորոգվել եւ վերազինվել է «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]