Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Միքայել Մինասյանն իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի նախագահին

Միքայել Մինասյանն իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը (նստավայրը՝ Վատիկան) հունվարի 16-ին համատեղության կարգով իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզային: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում դեսպան Մինասյանը Պորտուգալիայի նախագահին է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարեմաղթանքները։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Պորտուգալիայի միջև առկա ջերմ պատմական կապերին, ինչպես նաև հարուստ մշակութային ժառանգությանը։ ՀՀ դեսպանը կարևորել է երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով դրանք որակական նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։

Պորտուգալիա այցի շրջանակներում ՀՀ դեսպանը հանդիպել է նաև Պորտուգալիայի ԱԳՆ Գլխավոր քարտուղար Անա Մարթինյուին և Պորտուգալիայի ԱԳՆ՝ Եվրոպական քաղաքական հարցերով տնօրինության ղեկավար Անտոնիո Սաբիդո Կոստային: Հանդիպումներին քննարկվել են քաղաքական և մշակութային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերի համատեքստում ընդգծվել է տարբեր մակարդակներում փոխայցելությունների կազմակերպման կարևորությունը։

Առևտուր և ներդրում կառավարական գործակալության (AICEP) ղեկավարության հետ ունեցած հանդիպման ընթացքում դեսպան Մինասյանը քննարկել է հայ-պորտուգալական տնտեսական կապերի խթանմանն ուղղված հարցեր։

Պորտուգալիա այցի շրջանակներում ՀՀ դեսպանը հանդիպել է նաև Լիսաբոնի Պատրիարք Կարդինալ Մանուել Ժոզե Մակարիո դո Նասիմիենտո Կլեմենտեին, այցելել «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ», որտեղ հանդիպում է ունեցել հիմնադրամի տնօրեն Արթուր Սանտոս Սիլվայի և Հայկական բաժնի տնօրեն Ռազմիկ Փանոսյանի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]