Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դինքն ամբողջությամբ նվիրվում էր աշխարհն ավելի լավը դարձնելու գործին. Մուրադ Բելգե

Դինքն ամբողջությամբ նվիրվում էր աշխարհն ավելի լավը դարձնելու գործին. Մուրադ 
Բելգե

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրանտ Դինքն արդար, մարդասեր, քաջ և բարոյական մարդ էր: Նա ամբողջությամբ նվիրվում էր աշխարհն ավելի լավը դարձնելու գործին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հայտնի թուրք մտավորական, ակադեմիկոս, քաղաքացիական ակտիվիստ Մուրադ Բելգեն՝ Դինքի սպանության 10-րդ տարելիցին խոսելով պոլսահայ մտավորականի ապրած կյանքի և թողած ժառանգության մասին:

«Նրա հիմնական յուրահատկությունն այն էր, որ կարողանում էր ներսի բարությունն արտացոլել աշխարհի վրա: Երբ խոսում էր, հնարավոր չէր չնկատել, որ խոսում է համեստ և սիրով լեցուն մի մարդ: Կարծում եմ հենց դրա շնորհիվ էլ նրա հուղարկավորությունը վերածվեց չսպասված մի «իրադարձության»: Հրանտի համար երթի դուրս եկածների շարքում կային մարդիկ, ում սովոր էինք տեսնել քաղաքական բնույթի հավաքների ժամանակ: Սակայն շատ լավ հիշում եմ, որ բացի նրանցից կային նաև վերջիններիցս խիստ տարբերվող, մեկը մյուսին չնմանվող անձինք: Դա ապացույցն էր այն բանի, որ Հրանտն իր ձայնը լսելի էր դարձրել հասարակության շատ տարբեր շրջաններում և ստիպել էր սիրել իր անձը»,- նշեց Բելգեն:

Թուրք մտավորականն ընդգծեց, որ Դինքը մահվանից հետո իր հետքը թողեց Թուրքիայի հասարակության վրա: «Հրանտն արդեն չկա: Դատական գործը շարունակվում է: Կան մարդիկ, ովքեր վճռական են հետևելու դատին մինչև վերջ (և դա շատ իմաստալից է): Նրանք հասարակության հավաքական հիշողության մեջ Հրանտի գոյություն ունենալու «տեսանելի արդյունքն են»: Սակայն հավատացած եմ, որ կան նաև ազդեցություններ, որոնք անտեսանելի են»,- ասաց Բելգեն: Նա նշեց, որ մարդկանց մտածելակերպում գոյություն ունեցող Հրանտը կոչ է անում բոլորին լինել ավելի լավը՝ ասելով. «Մենք կարող ենք լինել ավելի լավը, քան կանք: Դա, իհարկե, ջանք կպահանջի, սակայն այն արժե»:

Արաքս Կասյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]