Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում կստեղծվի սոցիալական ծառայությունների տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն

Հայաստանում կստեղծվի սոցիալական ծառայությունների տարածաշրջանային 
տեխնոլոգիական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2017թ. հունվարից մեկնարկում են սոցիալական ծառայությունների տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման և «Այ Բի Էմ» Կուրամ» համակարգի ներդրման աշխատանքները:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի և «Այ Բի Էմ Արևելյան Եվրոպա և Ասիա» ընկերության միջև համապատասխան պայմանագրի ստորագրման արարողությունը տեղի էր ունեցել Հայաստանի սոցիալական ապահովության պետական ծառայությունում դեռևս 2016թ. դեկտեմբերի 29-ին: Այն տրամաբանական շարունակությունն էր 2014թ. դեկտեմբերի 2-ին «Այ Բի Էմ» ընկերության հետ ԱՄՆ ՄԶԳ/PRIP ծրագրի աջակցությամբ ստորագրված համագործակցության հուշագրի: Փաստաթուղթը նախատեսում էր Հայաստանում ստեղծել սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական տարածաշրջանային կենտրոն, որը կսպասարկի ոչ միայն Հայաստանի սոցիալական համակարգը, այլ նաև կիրականացնի տեխնոլոգիաների արտահանում տարածաշրջանային երկրներ և համապատասխան ծառայությունների մատուցում:

Նշված պայմանագրով նախատեսված աշխատանքներն իրականացվելու են ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ:

Տեղեկատվական տեխնոլոգիաների (SS) ոլորտը հանդիսանում է Հայաստանի տնտեսության գերակա ուղղություններից մեկը, և մեր երկիրը հավակնում է դառնալ լուրջ դերակատար տարածաշրջանային մակարդակում: Հայաստանի այս հավակնությունը ներառում է նաև սոցիալական ծառայությունների ոլորտը: Հայաստանի Կառավարությունը որդեգրել է ռազմավարություն` ձևավորել միասնական ծրագրային հենք բոլոր տեղեկատվական համակարգերի  համար: Այդ նպատակով ուսումնասիրվել են միջազգային լավագույն փորձն ու տեխնոլոգիական մի շարք լուծումներ:  Ներկայումս ՀՀ պետական բյուջեի 1/3-ն ուղղվում է տարբեր սոցիալական ծրագրերի ֆինանսավորմանը, որոնք իրականացվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո գործող գործակալությունների միջոցով: Այդ պատճառով ՀՀ Կառավարության կողմից խնդիր է դրվել ներդնել ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ: «Այ Բի Էմ» Կուրամ» համակարգն ունի ծրագրային լուծումներ, որոնք համահունչ են ՀՀ սոցիալական ոլորտի վերաբերյալ ՀՀ Կառավարության որդեգրած ռազմավարությանը և արդյունավետ գործում են աշխարհի բազմաթիվ երկրներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]