Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սի Ցզինպինը հանդես Է եկել ԱՄՆ-ի հետ նոր հարաբերությունների եւ ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերության օգտին

Սի Ցզինպինը հանդես Է եկել ԱՄՆ-ի հետ նոր հարաբերությունների եւ ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերության օգտին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել Է, որ Չինաստանը ձգտելու Է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նոր ռեժիմի կառուցման եւ Ռուսաստանի հետ համակողմանի ռազմավարական համագործակցության: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Չինաստանի ղեկավարի հայտարարությունը հնչել Է Ժնեւի Ազգերի պալատում նրա ունեցած ելույթի ժամանակ, որտեղ կայացել Է բարձր մակարդակի հանդիպում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի եւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Փիտեր Թոմփսոնի մասնակցությամբ:
«Չինաստաը ձգտելու Է ստեղծել խոշոր տերությունների հետ հարաբերությունների շրջանակներ, որոնք բնորոշվեն ընդհանուր կայունությամբ եւ հավասարակշռված աճով»,- նշել Է նա: 
ՉԺՀ-ի ղեկավարի խոսքով՝ Պեկինը Ռուսաստանի հետ կպահպանի «համապարփակ ռազմավարական գործընկերության եւ համակարգման» հարաբերություններ, ԱՄՆ-ի հետ նա «կձգտի կառուցել հարաբերությունների նոր մոդել», Եվրոպայի հետ կիրականացվի գործընկերություն «հանուն խաղաղության, աճի, բարենորոգումների», իսկ BRICS-ի պետությունների հետ՝ «միասնության եւ համագործակցության հարաբերություններ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]