Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով կալանավորվել է երկու անձ

Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով կալանավորվել է երկու անձ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործի հետաքննության շրջանակում կալանավորվել է երկու անձ: Նրանցից մեկը ոստիկան է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Կալանավորվածները մեղադրվում են գյուլենական լինելու մեջ: Կալանավորված ոստիկան Սերջան Բաշարըն ոստիկանական դպրոցում եղել է դեսպանին սպանած Մևլութ Մերթ Ալթընթաշի «մեծ եղբայրը»:

Անկարայում Ժամանակակից արվեստների պատկերասրահում, ուր տեղի էր ունենում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացումը, դեկտեմբերի 19-ին 22-ամյա թուրք Մևլութ Մերթ Ալթընթաշը թիկունքից կրակել էր Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի վրա, ով մահացել է: Մարդասպանը վանկարկել էր «Ալլահ-ու աքբար» («Աստված մեծ է»), «Հալեպը չենք մոռանա» և այլն։ Նա չեզոքացվել և սպանվել էր թուրք իրավապահների կողմից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]