Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանում գտնվող ռուս ուղղափառները կեսգիշերին մոտ նշեցին Քրիստոսի Մկրտության տոնը

Հայաստանում գտնվող ռուս ուղղափառները կեսգիշերին մոտ նշեցին Քրիստոսի Մկրտության տոնը

 

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գտնվող ռուս ուղղափառները հունվարի 18-ի կեսգիշերին մոտ նշեցին Քրիստոսի Մկրտության տոնը: 
Ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդներն արդեն ութերորդ անգամ է, որ Հայաստանում նշում են ուղղափառ եկեղեցու  գլխավոր տոներից մեկը:
Այս տարի եկեղեցական տոնին մասնակցելու նպատակով Գյումրիում էին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ներկայացուցիչները, նրանց ընտանիքների անդամները, Հայաստանում զինվորական ծառայություն  անցկացնող զինվորականները, սպաները, հյուրեր: Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր հովիվ Հայր Անդրեյի ձեռամբ «Չերքեզի ձոր» կոչվող տարածքում հատուկ ավազանների ջուրն օրհնվելուց հետո բոլոր ցանկացողներին հնարավորություն տրվեց մտնել ավազան:  Առաջինը մկրտության ջուրը, հանուն Հոր և Որդու, և Սուրբ Հոգու,  մտնելու հնարավորությունը Հայր Անդրեյինն էր, ով մեկնելով տոնի խորհուրդը՝ նշեց, որ Հորդանան գետի ջրերում Քրիստոսին մկրտեց Հովհաննես Մկրտիչը։ Մեծ ջրօրհնեքը նվիրված է Փրկչի մկրտության հիշողությանը: 
«Սա պարզապես սովորույթ չէ, այլ հոգևոր վիճակ է՝ մեղքերից ազատվելու ու Սուրբ ջրով հոգին ու մարմինը բժշկելու, բայց միայն ու միայն հավատքով: Ջուրը սառը չէ, այլ մեզ համար տաք է, քանի որ ջերմացված է մեր Աստծո շնորհիվ»,-նշեց հոգևոր առաջնորդը՝ հավելելով որ այս կարգը միայն ռուս ուղղափառ եկեղեցին ունի: 
Այս օրերին օրհնվում են նաև լճերի ու գետերի ջրերը` ի հիշատակ Աստծո հայտնության: Ջրում 3 անգամ ընկղմվելով՝ մարդիկ ազատվում են մեղքերից։ Մկրտության լողն անցկացվում է հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը հատուկ ավազաններում։
 Օրվա խորհուրդով պայմանավորված՝ ջրի օրհնությունը կատարվում է տոնի նախօրեին եկեղեցիներում, Մկրտության օրը՝ գետերում եւ լճերում։ Բացի Մկրտության լողից, հավատացյալները խմում են Մկրտության ջուրը` հոգևոր ուժ ու առողջություն ստանալու համար, նաև այն ցողելով իրենց տներում՝ մաքրագործում են դրանք:
Արմենուհի Մխոյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]