Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փրկարարները 4 ավոտմեքենա են դուրս բերել արգելափակումից

Փրկարարները 4 ավոտմեքենա են դուրս բերել արգելափակումից

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 18-ին, ժամը 17.55-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ Աբովյան քաղաք տանող ճանապարհին, «Samand» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները «Samand» մակնիշի 34 RD 334 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: 

Հունվարի 18-ին, ժամը 18.24-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի մոտ «ВАЗ-2107» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «ВАЗ-2107» մակնիշի 34 ZL 467 պետհամարանիշով ավտոմեքենան:

Հունվարի 18-ին, ժամը 18.05-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Նարեկացի փողոցում «Chevrolet Blazer» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Chevrolet Blazer» մակնիշի 35 FD 799 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր):

Հունվարի 18-ին, ժամը 01.09-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով արգելափակվել է սառցակալած ջրափոսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 35 LT 327 պետհամարանիշով (վարորդ՝ 1980 թ. ծնված Ռ. Թ.) ավտոմեքենան արգելափակվել է Լևոնյան փողոցի թիվ 31 հասցեի մոտակայքում:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]