Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը կպայքարի 10-12 տեղերի համար

Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը կպայքարի 10-12 տեղերի համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկում ավարտվեցին «Զարգացման Գավաթ-2017» խմբային մրցաշարի հանդիպումները B խմբում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` երրորդ տուրի հանդիպումը Բելգիայի Մ-17 և Հայաստանի Մ-17 հավաքականների միջև ավարտվեց Բելգիայի Մ-17 թիմի հաղթանակով 3:1 հաշվով: Ինչպես և նախորդ խաղում, մեր հավաքականի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Գերման Կուրբաշյանը: Հայաստանի Մ-17 հավաքականը զբաղեցրեց վերջին տեղը խմբում և հունվարի 20-ին կմրցի Լատվիայի Մ-17 հավաքականի հետ` 10-12 տեղերի համար պայքարում: Հանդիպման սկիզբը ժամը 13:00-ին: Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով` 12. Նարեկ Հովհաննիսյան, 10. Ժիրայր Շաղոյան (20. Մհեր Սուքիասյան, 72), 4. Տիգրան Այունց (6. Ռաֆիկ Միսակյան, 30, 18. Արթուր Միսկիրիջյան, 57), 14. Արսեն Սարգսյան (19. Սուրեն Հարությունյան, 63), 8. Արսեն Եղիազարյան (ա), 7. Մարտին Գրիգորյան (5. Ֆելիքս Խաչատրյան, 72), 17. Արամ Խամոյան, 11. Էրիկ Ավետիսյան, 9. Արմեն Հովհաննիսյան (2. Դանիել Պետոյան, 57), 16. Ազատ Հարությունյան, 15. Գերման Կուրբաշյան: Պահեստայիններ՝ 3. Կարեն Մուրադյան, 13. Կարեն Հովհաննիսյան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]