Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աշխարհի գլխավոր աստղը ներկա է լինելու. Թրամփը մեկնաբանել է իր երդմնակալության բոյկոտը

 Աշխարհի գլխավոր աստղը ներկա է լինելու. Թրամփը մեկնաբանել է իր 
երդմնակալության բոյկոտը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հումորով է վերաբերվում մի շարք ամերիկացի քաղաքական գործիչների և հոլիվուդյան աստղերի` իր երդմնակալությանը չմասնակցելու որոշմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Fox News-ը, Թրամփն ասել է.«թող չգան, այնպես էլ տեղերը չեն բավականացնում: Միայն թե թող վերադարձնեն տոմսերը»:

Իսկ ի պատասխան այն հարցի, թե ինչպես է վերաբերվում այդ քայլին` ԱՄՆ նորընտիր նախագահը նշել է. «աշխարհի գլխավոր աստղն այնտեղ է լինելու»: Նա հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք այդ ասելով ինքն իրեն նկատի ուներ թե ոչ, սակայն հիշեցրել է, որ արարողությանը ներկա է լինելու նաև գործող նախագահ Բարաք Օբաման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]