Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Skyscanner-ի կանխատեսումներով Հայաստանը կլինի ռուս զբոսաշրջիկների նախընտրած ուղղությունների տասնյակում

Skyscanner-ի կանխատեսումներով Հայաստանը կլինի ռուս զբոսաշրջիկների  
նախընտրած ուղղությունների տասնյակում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականին Հայաստանը կլինի  ռուսաստանցի զբոսաշրջիկների  նախընտրած ուղղությունների առաջին տասնյակում: Skyscanner զբոսաշրջային ծառայության կանխատեսումներ է իրականացրել և կազմել է ռուս զբոսաշրջիկների ուղևորությունների համար նախընտրելի երկրների թոփ-15 ցուցակն առաջիկա 12 ամիսների կտրվածքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:

Ըստ կանխատեսման, Սլովակիան և Իրանն ամենապահանջված ուղղությունները կլինեն 2017-ին: Առաջին եռյակը եզրափակում է Վրաստանը:

Ընկերության մասնագետները վերլուծել են ավիատոմսերի ամրագրման վիճակագրությունը: Այն 15 ուղղությունը, որոնց պահանջարկը 2016-ին աճել է, պահանջված կլինի նաև 2017-ին:

4-րդ տեղում Տանզանիան է, 5-ում` Ադրբեջանը, 6-րդը Հայաստանն է, որին հաջորդում են Ֆիլիպինները, Նոր Զելանդիան, Մոլդովան, Կիպրոսը, Բուլղարիան, Կուբան, Հարավային Կորեան, Կանադան և Պանաման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]