1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թվայնացվելու է երաժշտական գրադարանի արխիվը

Թվայնացվելու է երաժշտական գրադարանի արխիվը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարի հանձնարարականով ստեղծված հանձնաժողովը զբաղվում է երաժշտագիտական գրադարանի թվայնացման, տեղափոխման, վերակենդանացման հարցերով՝ մաքրելով ու թվայնացնելով երաժշտական գրադարանի արխիվը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, երաժշտագիտական գրադարանում պահպանվում է շուրջ 260 հազար միավոր գրականություն և 16.300 ձայնասկավառակ, որոնց մեծ մասը տեխնիկապես քայքայված է:

«Պետք է կարգավորել, փոխել մեր մշակութային մթնոլորտը»,-նշել է հանձնաժողովի անդամ, երգիչ Արթուր Իսպիրյանը: Երգիչը համոզված է, որ փոփոխությունների հարցում դրական մեծ դեր կարող է ունենալ մշակույթի նախարարությունը:

«Արմեն Ամիրյանին ճանաչում եմ վաղուց և մեծ հարգանք ունեմ նրա նկատմամբ, որովհետև նա գիտի և՛ անցյալը, և՛ ներկան, գիտի և՛ ճիշտը, և՛ սխալը:: Նոր նախարարից շատերը հրաշքներ են ակնկալում նույն օրը, բայց այդպես չի լինում: Ես տեղյակ եմ, թե նա ինչպիսի աշխատանք է տանում, ճիշտ ուղու վրա է մշակույթի նախարարությունը, և բոլորս ականատես կլինենք դրական փոփոխությունների»,-ասել է Արթուր Իսպիրյանը: 

Երգիչը ոչ միայն սպասում է դրական փոփոխություններին, այլև սիրով իր մասնակցությունն է բերում՝ փոփոխություններն իրականություն դարձնելու գործին: Հասարակական հիմունքներով նա աշխատում է այն հանձնաժողովում, որը նախարարի հանձնարարականով զբաղվում է Երաժշտագիտական գրադարանի թվայնացման, տեղափոխման, գուցե ավելի ճիշտ կլինի ասել՝ վերակենդանացման հարցերով: Արթուր Իսպիրյանն օրեր շարունակ, ձեռնոցներ հագած, փորձում է աղբից զատել ու փրկել հայ երաժշտագիտության գանձերը:

«Այժմ իմ ամենասիրած «նախագծով» եմ զբաղված: Մենք մաքրում ու թվայնացնում ենք երաժշտական գրադարանի արխիվը: Հին մեթոդներով ձայնագրված, հանրությանն անհասանելի երաժշտական մեր գանձերն այսօր փորձում ենք ժամանակակից տեսքի բերել, նոր սերնդի համար մատչելի դարձնել: Առաջին հերթին փորձում ենք փրկել հայկական արժեքները, որովհետև մեր երիտասարդները դրանց կարիքը շատ ունեն: Նրանք պետք է հեշտությամբ՝ նոր տեխնոլոգիաների միջոցով, կարողանան օգտվել այդ ամենից, և ոչ միայն Երևանում, այլև մարզերում»:

Արթուր Իսպիրյանի համոզմամբ՝ այն, ինչով դաստիարակվում է այսօրվա սերունդը, անընդունելի է. «Մինչև անցյալը չիմանան ու չգնահատեն, նրանք չեն կարող ստեղծել լավ նորը: Երաժշտագիտական գրադարանը կարելի է համարել այն այբուբենը, որից էլ պետք է սկսել: Երաժշտական բացառիկ գրականություն, նոտաներ, ձեռագրեր, այս ամենից պետք է օգտվեն երիտասարդները, որոնց համար էլ արվում է ողջ աշխատանքը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]