1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մայրաքաղաքի վարչական շրջաններում առկա են կոյուղացման եւ գազամատակարարման հետ կապված խնդիրներ

Մայրաքաղաքի վարչական շրջաններում  առկա են կոյուղացման  եւ 
գազամատակարարման հետ կապված խնդիրներ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մայրաքաղաքի մի շարք շրջաններում դեռեւս չլուծված են մնում կոյուղացման  եւ գազամատակարարման խնդիրները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով Երեւանի քաղաքապետարանի 2016 թվականի հաշվետվությունն ու 2017 թվականի անելիքները՝ ասաց քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:  Նրա խոսքով` մայրաքաղաքի 11 վարչական շրջաններում 50-ից ավել փողոցներ, Հաղթանակ թաղամասն ու Նորագյուղը չունեն կոյուղի: «Սա ծառացած խնդիր է «Վիոլա ջուր» ընկերության համար: Մենք այդ ուղղությամբ  արդեն իսկ  քննարկումներ ենք սկսել եւ  ներդրումային հետագա տարիների ծրագրերում անպայման կընդգրկվի այս հարցը եւս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արեյանը:

Անդրադառնալով գազամատակարարման խնդիրներին՝ քաղաքապետի առաջին տեղակալը նշեց, որ մի շարք վարչական շրջանների 4700 բաժանորդներ գազամատակարարման հետ կապված խնդիրներ ունեն: «Այս հարցը եւս քննարկումների փուլում է գտնվում»,-հավելեց Արեյանը:

2016 թվականի ընթացքում մայրաքաղաքի վարչական տարբեր շրջաններում կառուցվել է  22 կմ նոր ջրագիծ և 1.6 կմ կոյուղագիծ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]