1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տրանսպորտի բնագավառում 2016թ. ՀՀ կառավարություն է ներկայացվել փոփոխություն կատարելու մասին 14 օրինագիծ

Տրանսպորտի բնագավառում 2016թ. ՀՀ կառավարություն է ներկայացվել փոփոխություն 
կատարելու մասին 14 օրինագիծ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից 2016թ. ընթացքումտրանսպորտի բնագավառի բարեփոխման ուղղությամբ իրականացվել են զգալի աշխատանքներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին տրանսպորտի նախարարության լրատվական ծառայությունից, մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել ՀՀ մի շարք իրավական ակտերում փոփոխություն կատարելու մասին14 օրինագիծ, որոնց թվում՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելումասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող տրանսպորտային միջոցների վրագազաբալոնային սարքավորումների տեղադրման և բալոնների վկայագրման գործընթացը կարգավորելունպատակով մշակվել, ինչպես նաև ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացվել «Լիցենզավորման մասին»ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին»ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելումասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքումլրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: 2016թ. նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից մշակվել և ՀՀ կառավարություն էներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի N 762 որոշման մեջփոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականիհունիսի 21-ի N 819-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծը, որով նախատեսվում է հանելընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնողկազմակերպությունների ընտրության մրցութային կարգով նախատեսված մեկ տրանսպորտային միջոցովսպասարկվող ներմարզային երթուղիների սպասարկման համար պահուստային ավտոբուսների պահանջը: Հարկ է նշել, որ 2016թ. ընթացքում մշակվել է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացմաննոր կարգը: Գնահատվել են նաև ներմարզային և ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումներիերթուղիները և դրանց ամբողջական հասանելիության ապահովման մոտեցումները: Հաստատվել է ԵՄ-ՀՀընդհանուր ավիացիոն գոտուն Հայաստանի Հանրապետության միանալու բանակցությունների նախամանդատը:Իսկ դեկտեմբերի 1-ին արդեն հաստատվել է բանակցությունների մեկնարկը:

Շարունակվում է «Միջազգայինավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» AETR Եվրոպական համաձայնագրի պահանջներին համապատասխան ՀՀ-ում ներդրված հսկիչ սարքի (թվայինտախոգրաֆի) համակարգի էլեկտրոնային կառավարումը: 2016 թ. ընթացքում ՀՀ փոխադրողներին տրամադրվել է 28 թվային տախոգրաֆի քարտ, որոնց համար պետականբյուջե մուտք է եղել 1,4 մլն դրամ: ՀՀ բեռնափոխադրող ընկերություններին տրամադրվել է 119 միջազգային (ՏՆԵԿ)թույլտվություն, որի արդյունքում պետական բյուջե մուտք է եղել 2.3 մլն դրամ: Միջպետական 9 երթուղիների սպասարկման համար հայտարարվել է մրցույթ, իսկ երթուղիների սպասարկմանհամար օտարերկրյա փոխադրողներին տրվել են 49 թույլտվություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]