Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրաքի զինված ուժերն ԻՊ-ից ամբողջովին ազատագրել են Մոսուլի արեւելյան մասը

Իրաքի զինված ուժերն ԻՊ-ից ամբողջովին ազատագրել են Մոսուլի արեւելյան մասը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի զինված ուժերն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ամբողջովին ազատագրել են Մոսուլի արեւելյան մասը, որն ավելի քան երկու տարի զինյալների ձեռքում Էր: Այդ մասին հայտարարել են Իրաքի զինված ուժերի հակաահաբեկչական ստորաբաժանումների հրամանատարության ներկայացուցիչները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով As Sumaria հեռուստաալիքին:
Իրաքի հատուկ նշանակության ուժերի հակաահաբեկչական ստորաբաժանումները հոկտեմբերի 31-ին Մոսուլ են մտել արեւելյան ուղղությամբ: Այս ժամանակաշրջանում նրանց հաջողվել Է հսկողության տակ վերցնել Տիգրիս գետի ձախ ափին քաղաքի տարածքի ավելի քան 70 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]