1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Աշխարհում ամենաթանկ բնակարաններով քաղաքների վարկանիշը գլխավորել են Ասիայի մեգապոլիսները

Աշխարհում ամենաթանկ բնակարաններով քաղաքների վարկանիշը գլխավորել են Ասիայի  մեգապոլիսները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լայն հանրության համար բնակարանի մատչելիությունը նվազագույնն Է Ասիայի չորս քաղաքներում. միջին եկամուտներով բնակիչները Հոնկոնգում, Մումբայում, Պեկինում եւ Շանհայում պետք Է ավելի քան 30 տարի փող կուտակեն 90 քառակուսի մետր մակերեսով բնակարան գնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Oxford Economics վերլուծական ընկերության հետազոտության մեջ:
Ամենաթանկ բնակարանների վարկանիշում հինգերորդ տեղում Է Լոնդոնը: Տասնյակում տեղ են գտել նաեւ Տոկիոն, Սինգապուրը, Փարիզը, Նյու Յորքը եւ Սեուլը:
«Մենք սպասում ենք, որ հետագայում բնակարանի գների բարձրացման տեմպերն ամբողջ Ասիայում կլինեն ավելի զուսպ, իսկ առանձին տեղերում գները կարող են նաեւ իջնել»,- տեսության  մեջ գրել են Oxford Economics-ի տնտեսագետներ Տյանցզե Հեն եւ Լուիս Քույսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]