Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էրեբունի եւ Շենգավիթ վարչական շրջաններում գործող պիոներպալատները կհիմնանորոգվեն

Էրեբունի եւ Շենգավիթ վարչական շրջաններում գործող պիոներպալատները 
կհիմնանորոգվեն

 ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էրեբունի եւ Շենգավիթ վարչական շրջաններում գործող  երկու նախկին պիոներպալատները, որոնք վերանվանվել են «Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոններ»,  2017 թվականին կհիմնանորոգվեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով Երեւանի քաղաքապետարանի 2016 թվականի հաշվետվությունն ու 2017 թվականի անելիքները՝  ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

Նրա խոսքով` 2017 թվականին կշարունակվեն մայրաքաղաքում բակերի եւ բակային տարածքների վերականգման աշխատանքները: «Մայրաքաղաքում 2013-2016 թվականներին 1600 բակ է բարեկարգվել: 2016 թվականին մայրաքաղաքի վարչական շրջաններում 9 մինի ֆուտբոլի դաշտեր են կառուցել: 2017 թվականին նախատեսվում է կառուցել 5 ֆուտբոլի դաշտ եւս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ ասաց քաղաքապետի տեղակալը:

Անդրադառնալով բակերում բնակչության շրջանում մեծ պահանջարկ վայելող մարզասարքերի եւ խաղերի տեղադրման աշխատանքներին, նա ասաց, որ 2016 թվականին մայրաքաղաքի բակերում տեղադրվել են 107 խաղ եւ 315 մարզասարք: «Ծրագիրը շարունակական է լինելու նաեւ 2017 թվականի»,-հավելեց Կամո Արեյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]