Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Չինաստանում լրացել Է աշխարհի ամենածեր պանդայի՝ Բասիի 37 տարին

Չինաստանում լրացել Է աշխարհի ամենածեր պանդայի՝ Բասիի 37 տարին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում լրացել Է անազատության մեջ ապրող Բասի անունով աշխարհում ամենածեր մեծ պանդայի 37 տարին, ինչը հավասար Է մարդկային կյանքի ավելի քան 100 տարվա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են չինական ԶԼՄ-ները:
Բասին ծնվել Է 1980 թվականին Սիչուանի նահանգի Բաոսին գավառում. ներկայում Էգն ապրում Է Ֆուցզյանի նահանգի Ֆուչժոու քաղաքի մեծ պանդաների հետազոտական կենտրոնի տարածքում: 
Ինչպես նշել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, ծննդյան օրվա առթիվ կենտրոնի աշխատակիցները հատուկ տոնական տորթ են պատրաստել, իսկ Բասիի բազմաթիվ երկրպագուներ եկել են նվերներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]