Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արման Թաթոյանը Լապշինին առաջադրվող մեղադրանքները համարում է միջազգային չափանիշներին հակասող

Արման Թաթոյանը Լապշինին առաջադրվող մեղադրանքները համարում է միջազգային 
չափանիշներին հակասող

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի ոստիկանության կողմից ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալումը և հնարավոր արտահանձնումն Ադրբեջան լուրջ վտանգ է խոսքի ազատության և մարդու իրավունքների տեսանկյունից: Հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Ես Ալեքսանդր Լապշինի ձերբակալումը և հնարավոր արտահանձնումը համարում եմ շատ մտահոգիչ: Կարծում եմ, որ դա շատ լուրջ վտանգ է խոսքի ազատության և ընդհանրապես մարդու իրավունքների տեսանկյունից: Այն մեղադրանքները, որ վերագրվում են Ալեքսանդր Լապշինին, հակասում են եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկային, հակասում են ԵԱՀԿ չափանիշներին, որոնք վերաբերում են խոսքի ազատության պաշտպանությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Թաթոյանը:

ՀՀ ՄԻՊ-ն այն կարծիքին է, որ այդպիսի անձանց այցն Արցախ ունի կանխարգելիչ նշանակություն մարդու իրավունքների խախտումների տեսանկյունից, որովհետև նրանք ներկայացնում են իրավիճակն այնպես, ինչպես կա, առավել ընկալելի են որպես չեզոք անձինք, իսկ Լապշինը նաև ճանապարհորդ է և քաղաքականության հետ որևէ կապ չունի: «Երբ այդ մասին եղավ հրապարակային ինֆորմացիա, այդ օրվանից ես շատ ակտիվ աշխատում եմ իմ գործընկերների հետ, ուղարկել եմ անհրաժեշտ վերլուծություններ, իրավական բոլոր խնդիրներն էլ, մանրամասն վերլուծված, ներկայացվել են»,- եզրափակեց Թաթոյանը:

Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինին, ով բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում` 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]