1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանի մի քանի փողոցներում տեղադրվելու են նոր արագաչափ սարքեր

Երևանի մի քանի փողոցներում տեղադրվելու են նոր արագաչափ սարքեր

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, 2017 թվականի հունվարի 23-ից գործարկվելու է Երևան քաղաքի Աղաբաբյան փողոցում (Դավթաշեն վարչական շրջանի գերեզմանատան հարակից ճանապարհահատված) տեղադրված արագաչափ սարքը՝ երկու ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Նույն օրվանից կկատարվեն նախկինում գործարկված արագաչափ սարքերի տեղակայման վայրերի և աշխատանքային տիրույթի փոփոխություններ:
Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 41 հասցեի հարակից տարածքում տեղադրված արագաչափ սարքերը կգործեն նույն պողոտայի 23 հասցեի հարակից ճանապարհահատվածում (Կոմիտասի անվան զբոսայգու հարակից հատված)՝ յուրաքանչյուր ուղղությամբ  1 արագաչափ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 70 կմ/ժ է:
Երևան քաղաքի Սարալանջի փողոցում, «Մայր Հայաստան» հուշարձանի հարևանությամբ գործող արագաչափ սարքը կարձանագրի երկու ուղղությամբ երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու փաստերը, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 70 կմ/ժ է: 
Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի 75 հասցեի հարակից տարածքում տեղադրված արագաչափ սարքը կգործի նույն փողոցի 55 հասցեի հարակից ճանապարհահատվածում՝ 1 արագաչափ՝ երկու ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]