Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Իսպանիայի գրեթե ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարվել վատ եղանակի պատճառով

Իսպանիայի գրեթե ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարվել 
վատ եղանակի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ամբողջ տարածքում, բացառությամբ Կանարյան կղզիների, արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարվել ցրտելու եւ վատ եղանակի պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով EFE գործակալությանը: 

Գործակալության տվյալներով՝ Իսպանիայի ինքնավար մարզերում այժմ վտանգի դեղին կամ նանջագույն մակարդակ Է սահմանվել քամու սաստիկ պոռթկումների, ձյան տեղումների եւ ցրտի պատճառով: Ինչպես նշվում Է, Արագոնի եւ Կատալոնիայի մարզերում ջերմաչափի նվազագույն մեծությունները գրանցվել են զրոյից 12 աստիճան ցած մակարդակում: 
Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ Իսպանիան ջերմաստիճանի կտրուկ նվազման եւ ձյան տեղումների Է պատրաստվում երկրի զգալի տարածքում: Վտանգի բարձր (նարնջագույն) մակարդակ Է հայտարարվել Նավառայում, Բուրգոսում, Լեոնում, Պալենսիայում, Լա Ռիոխում, Աստուրիայում, Տերուելում եւ Կաստելիոնում: Բարսելոնում «դեղին մակարդակ» Է սահմանվել ժամում 80 կիլոմետր արագության հասնող քամու եւ մինչեւ երեք մետր բարձրության ալիքների պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լուսանկարը` AFP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]