1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գալուստ Սահակյանն ընդունել է Բուլղարիայի նորանշանակ դեսպանին

Գալուստ Սահակյանն ընդունել է Բուլղարիայի նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 18-ին ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւային: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ` խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ նրա առաքելության ընթացքում հայ-բուլղարական հարաբերություններն էլ ավելի կզարգանան եւ կխորանան:

Գալուստ Սահակյանի խոսքով` երկու ժողովուրդների միջեւ վաղեմի բարեկամությունը, մշակութային բազմաթիվ առնչությունները նպաստավոր հիմք են հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման համար:

Երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ համագործակցության խորացման տեսանկյունից ԱԺ նախագահը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը, ինչպես նաեւ՝ Հայաստան-ԵՄ համագործակցությունը` Արեւելյան գործընկերության շրջանակում:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Բուլղարիայի հավասարակշռված դիրքորոշումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵՄ դիրքորոշմանը համահունչ:

Դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւան, բարձր գնահատելով երկու երկրների միջեւ առկա հարաբերությունները, ուրախությամբ նշել է, որ Բուլղարիայի հայ համայնքը կամուրջ է երկկողմ հարաբերությունների սերտացման ու ամրապնդման հարցում: Նա վստահեցրել է, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում կանի հնարավորը ձեւավորված հարաբերություններն առավել զարգացնելու եւ խորացնելու համար:

Զրուցակիցները կարեւորել են երկու խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ սերտ աշխատանքն ու միջազգային տարբեր խորհրդարանական հարթակներում փոխգործակցության խորացումը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր եւս: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]