Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մուայ Թայը կարող է դառնալ օլիմպիական մարզաձև

Մուայ Թայը կարող է դառնալ օլիմպիական մարզաձև

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեն նախնական ճանաչում է շնորհել Մուայ Թայ սիրողական միջազգային ֆեդերացիային, ինչը ենթադրում է, որ Մուայ Թայը կարող է դառնալ օլիմպիական մարզաձև:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Մուայ Թայի ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը:

«2020 թվականի համար դեռևս ոչ մի բան հաստատ չէ, կարող է նախնական երեք քաշային կարգերում մրցել: Միայն 3 տարի անց վերջնականորեն հայտնի կդառնա մասնակցության հարցը, սակայն ցուցադրական ելույթներ կլինեն»,-ասաց Բրուտյանը:

Ֆեդերացիան Հայաստանի 4 մարզում 10 ակումբ ունի:

Թիմը մարտի 15-30-ը ուսումնամարզական հավաք կանցկանցի Թայլանդում:

Մուայ Թայը թայլանդական ոճ է, այն ունի 2000 տարվա պատմություն: Համարվում է Թայլանդի ազգային մարզաձևը: 2016 թվականի դեկտեմբերի 6-ին ՄՕԿ-ի համագումարի ժամանակ IFMA MUAYTHAI ձևն ընդգրկվել է օլիմպիական ընտանիք


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]