Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դավոսի համաժողովում ելույթ կունենա Աֆղանստանից ժամանած կանանց նվագախումբը

Դավոսի համաժողովում ելույթ կունենա Աֆղանստանից ժամանած կանանց նվագախումբը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի՝ կանանցից բաղկացած առաջին նվագախումբը պատրաստվում Է նվագել Համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակիցների համար, որն ընթանում Է շվեյցարական Դավոսում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 18-ին հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները:
«Զոհրա» նվագախումբը, որը բաղկացած Է իգական սեռի 13-ից մինչեւ 20 տարեկան 35 մասնակիցներից, հունվարի 19-ին եւ 20-ին ելույթ կունենա ամբողջ աշխարհից ժամանած 3 հազար թոփ-մենեջերների եւ քաղաքական գործիչների առջեւ:
ԶԼՄ-ները նշում են, որ նվագախմբի շատ մասնակիցների համար  ելույթ ունենալու որոշումը շատ հաճախ ռիսկի հետ Է կապված, քանի որ Աֆղանստանում գործում են հանրային վարքագծի խիստ նորմեր, որոնք արգելում են կանանց հանրային ելույթները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]