Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լոբսթեր նախագահի համար. հայտնի Է դարձել պաշտոնակալության օրը Թրամփի ճաշացանկը

Լոբսթեր նախագահի համար. հայտնի Է դարձել պաշտոնակալության օրը Թրամփի ճաշացանկը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփին եւ փոխնախագահ Մայք Փենսին պաշտոնակալության արարողությունից հետո ավանդական ճաշկերույթի ընթացքում կմատուցեն ամերիկյան լոբսթեր, մանր ծովախեցգետին՝ զաֆրանի սոուսով եւ մարմարանման տավարի միս, պատրաստված գրիլում՝ մուգ շոկոլադով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN հեռուստաալիքին:
Բազմամյա ավանդույթի համաձայն՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի համատեղ կոմիտեն պաշտոնակալությունից հետո նախագահի եւ փոխնախագահի համար հանդիսավոր ճաշկերույթ Է կազմակերպում Կապիտոլիումի շենքում: Առաջին նման ճաշկերույթը տեղի Է ունեցել 1953 թվականին ԱՄՆ-ի 34-րդ նախագահ Դուայթ Դեւիդ Էյզենհաուերի համար: Ճաշկերույթն ուղեկցում են կենացները, ճառերը եւ նվերները:  
Թրամփի ճաշը կլրացնի շոկոլադե սուֆլեի եւ բալ-վանիլային պաղպաղակի աղանդերը: Ճաշին կմատուցեն 2013 թվականի J. Lohr Arroyo Vista Շարդոնե, 2012 թվականի սահմանափակ խմբաքանակի Delicato Black Stallion Կաբեռնե Սովինիոն՝ արտադրված Նապայի հովտում, իսկ աղանդերին՝ Korbel Natural «հատուկ պաշտոնակալական» կալիֆոռնիական շամպայն: 
ԱՄՆ-ի ընտրյալ նախագահի պաշտոնակալությունը կկայանա հունվարի 20-ին Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի շենքի մոտ, որտեղ նիստեր Է գումարում ԱՄՆ-ի Կոնգրեսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]