Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

34-ամյա Դավիթ Մելքումյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

34-ամյա Դավիթ Մելքումյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Դավիթ Մելքումյանի մահվան դեպքի առթիվ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2017 թվականի հունվարին 18-ին՝ ժամը 01.15-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ եղբայրն ինքնասպանություն է գործել` նետվելով 12-րդ հարկից:

Դեպքի վայրի զննությամբ՝ Երևան քաղաքի Ազատության պողոտա 11 Ա շենքի բակում, հայտնաբերվել է 1982 թվականին ծնված Դավիթ Ստյոպայի Մելքումյանի դիակը։

Նախնական տվյալներով՝ տուժողը, ով Իջևանի բնակիչ է, Երևան էր եկել հունվարի 17-ին՝ բժշկական հետազոտման ենթարկվելու նպատակով և ինքնասպանություն է գործել՝ եղբորը պատկանող բնակարանի հյուրասենյակի պատուհանից նետվելու միջոցով:

Դեպքի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով։ Քննությամբ պարզվել է դեպքի պահին բնակարանում գտնված անձանց շրջանակը, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ քննությամբ հայտնի դարձած նախնական տվյալներն ստուգելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

 Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]