Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երեխաները կյանքի առաջին հինգ ամիսներին ընդմիշտ մտապահում են իրենց մայրենի լեզուն. գիտնականներ

Երեխաները կյանքի առաջին հինգ ամիսներին ընդմիշտ մտապահում են իրենց մայրենի լեզուն. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականները պարզել են, որ մայրենի լեզվի իմացությունը, որը երեխաներն ստանում են կյանքի առաջին հինգ ամիսներին, երբեք չի կորչում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: 
Այդ Է ապացուցում այն երեխաների կյանքի ուսումնասիրությունը, որոնք ծնվել Էին Հարավային Կորեայում, իսկ այնուհետեւ, որդեգրված լինելով հոլանդացիների կողմից, ապրելու Էին տեղափոխվել Նիդեռլանդներ:
Այս մարդիկ արդեն հասուն տարիքում շատ ավելի լավ են արտաբերում կորեական բառերը, քան կարելի Էր ակնկալել: Մինչդեռ նրանք վստահ Էին, որ կորցրել են իրենց մայրենի լեզուն:
Ընդ որում դա վերաբերել Է նաեւ այն երեխաներին, որոնք որդեգրված են եղել մինչեւ իրենց խոսել սովորելը:
Գիտնականների կարծիքով՝ երեխաները մտապահում են այն լեզուն, որով իրենց հետ խոսում են կյանքի առաջին հինգ ամիսներին:
Գիտնականները պարզաբանում են, որ այս ուսումնասիրությունը ցույց Է տալիս երեխաների հետ խոսելու կարեւորությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]