Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վրաստանի իշխող կուսակցությանը պաշտպանում Է բնակչության 40 տոկոսը. NDI

Վրաստանի իշխող կուսակցությանը պաշտպանում Է բնակչության 40 տոկոսը. NDI

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վրացական երազանք» կառավարող կուսակցությանը պաշտպանում Է Վրաստանի բնակչության 40 տոկոսը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ են վկայում հունվարի 18-ին լրագրողներին ներկայացված սոցիոլոգիական հարցման տվյալները, որն անցկացվել Է ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կողմից: 
Պատասխանելով այն հարցին, թե «կուսակցություններից որն Է ձեզ ամենից մոտ իր հայացքներով», քաղաքացիների 40 տոկոսը նշել Է «Վրացական երազանքը», 10 տոկոսը՝ նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, 3 տոկոսը՝ խորհրդարան անցած «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը, 3 տոկոսը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, իսկ 22 տոկոսը դեմ Է արտահայտվել բոլորին:  
Հարցման արդյունքների համաձայն, քաղաքացիների 42 տոկոսն այն կարծիքին Է, որ խորհրդարանի նոր կազմը նախկինից ավելի լավ Է աշխատելու այն դեպքում, երբ 30 տոկոսն օրենսդիր մարմնի աշխատանքում որեւիցե փոփոխություն չի սպասում:
Խորհրդարանի նոր կազմը ձեւավորվել Է խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որոնք կայացել են 2016 թվականի հոկտեմբերին: Օրենսդիր մարմնում տեղ են գտել «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը, որը 115 պատգամավորական տեղ Է ստացել 150-ից, իսկ մնացած տեղերը բաժանել են «Միասնական ազգային շարժումը» եւ «Հայրենասերների դաշինքը», որոնք հաղթահարել են 5-տոկոսանոց արգելքն ընտրություններում: 
Սոցիոլոգիական հետազոտությունն անցկացվել Է 2016 թվականի նոյեմբերի 4-ից մինչեւ դեկտեմբերի 4-ը: Հարցմանը մասնակցել Է ավելի քան 3 հազար մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]