Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ամերիա» բանկն ու ամերիկյան «Գոլդեն Սթեյթ» բանկը ստորագրեցին համագործակցության հուշագիր

«Ամերիա» բանկն ու ամերիկյան «Գոլդեն Սթեյթ» բանկը ստորագրեցին 
համագործակցության հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկյան «Գոլդեն Սթեյթ» բանկը և «Ամերիա» բանկը հայտարարեցին համագործակցության հուշագրի ստորագրման մասին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համագործակցության հուշագիրը ստորագրել են «Գոլդեն Սթեյթ» բանկի փոխտնօրեն Վիգեն Ալեքս Հովսեփյանը և «Ամերիա» բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։
Հուշագրի նպատակն է նպաստել երկու հեղինակավոր հաստատությունների սերտ համագործակցությանը և երկու բանկերի ներկա և ապագա հաճախորդներին հնարավորություն տալ օգտվելու միմյանց ծառայություններից և միմյանց շուկաներից։ 
«Մենք հպարտ ենք և ոգևորված այս համագործակցությամբ։ Շատ լավ ենք ճանաչում Հայաստանի բանկային համակարգը և բարձր ենք գնահատում այն։ Մենք սերտ հարաբերություններ ունենք բանկային ոլորտում Լոս Անջելեսի ամերիկահայ գործարար համայնքի հետ։ Ոգեշնչված ենք Հայաստանի ամենահեղինակավոր բանկերից մեկի՝ բարձր համբավ ունեցող «Ամերիա» բանկի հետ համագործակցության հեռանկարով։ Ուրախ ենք, որ կկարողանանք մեր հաճախորդներին տրամադրել միջնորդության ծառայություններ և առավել դյուրին դարձնել նրանց համար Հայաստանում ներդրումներ կատարելու և բիզնես վարելու գործընթացը։ Միաժամանակ՝ այս համագործակցությունը հայաստանյան ընկերություններին հնարավորություն կտա հասանելիություն ստանալ սպասարկման այն ոլորտներին և շուկաներին, որտեղ գործում է «Գոլդեն Սթեյթ» բանկը»,- նշեց «Գոլդեն Սթեյթ» բանկի փոխնախագահ Վիգեն Ալեքս Հովսեփյանը։ 
Ալեքս Հովսեփյանը նաև հավելեց, որ սա հայկական բանկի և ամերիկյան առևտրային բանկային հաստատության միջև նմանատիպ համագործակցության առաջին փորձն է։ Այն ՀՀ քաղաքացիներին աննախադեպ հնարավորություն է ընձեռում ձեռք բերել անշարժ գույք Կալիֆոռնիայում և օգտվել բանկային ծառայությունների լայն տեսականուց «Գոլդեն Սթեյթ» բանկից ֆինանսավորում ստանալու միջոցով՝ նախապես դիմելով «Ամերիա» բանկ։ 
«Մենք ոգևորված ենք, որ մեզ նմանատիպ համագործակցության հիմք ստեղծելու հնարավորություն տրվեց։ Ես բարձր եմ գնահատում «Գոլդեն Սթեյթ» բանկի հետ այս նոր համագործակցությունը, որը հնարավորություն է տալիս մոտեցնել Հայաստանի և Կալիֆոռնիայի սահմանները, երկուստեք ընդլայնել և խթանել բիզնեսի զարգացումը և հասանելի դարձնել անշարժ գույքի շուկաները։ Կարծում եմ, որ այս առաջարկությունը պահանջարկ կունենա թե՛ Հայաստանի, թե՛ Կալիֆոռնիայի մեր հայրենակիցների մոտ։ Մենք բավական մեծ ծրագիր ենք կազմել և, կարծում եմ, այս պահից սկսած կկարողանանք իրագործել այդ ծրագրերը։ Այս համագործակցությունը կնպաստի երկու երկրների համագործակցության ընդլայնմանը, հատկապես Սփյուռքի հետ նոր գործարար կապերի հաստատմանը»,- ասաց «Ամերիա» բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։ 
Իր խոսքում Ջրբաշյանը նաև նշեց, որ պայմաններն այժմ քննարկվում են։ Կալիֆոռնիան ամենամեծ հայկական համայնք ունեցող նահանգն է, և նրանց հետ աշխատելը շատ հեշտ կլինի։ «Բանկային քարտերի մասով մենք ունենք բավական մեծ ծավալ և հնարավորություններ, որոնք կարող ենք իրականացնել։ Այնտեղի գործառույթները շատ հետաքրքիր են։ Մենք արդեն այնտեղ իրականացնում ենք արագ փոխանցումների համակարգը մեր ներկայացուցիչ «Ամերիա գրուպինգի» միջոցով։ Հնարավորությունների զանգվածը, որը կստանան մեր հաճախորդները այս համագործակցության շրջանակում բավականին մեծ է։ Կալիֆոռնիայի կողմից հիմնականում լինելու են ներդրումային պրոդուկտները, ինչու չէ նաև ավանդայինը»,- հավելեց Ջրբաշյանը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]