Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Թուրքիայում ԻՊ անդամներ են ձերբակալվել

Թուրքիայում ԻՊ անդամներ են ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի «Ռեյնա» գիշերային ակումբում տեղի ունեցած ահաբեկչության գործով թուրքական Բուրսա քաղաքում նոր ձերբակալություններ են տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Ահաբեկչություն իրականացրած Ուզբեկստանի քաղաքացի, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձերբակալված անդամ Աբդուլքադիր Մասհարիփովի առաջին ցուցմունքից հետո Բուրսայում ձերբակալվել է ԻՊ անդամ լինելու մեջ կասկածվող 27  մարդ, որոնց թվում 15-ը կանայք են, ինչպես նաև նրանց հետ գտնվող 29 երեխա:

Տներից մեկում իրականացված խուզարկման արդյունքում հայտնաբերվել է 40 անձնագիր, նույնականացման 38 ժամանակավոր կեղծ քարտ, 15 բջջային հեռախոս: Տունը պատկանել է որպես կազմակերպիչ հայտնի Տաջիկստանի երկու քաղաքացու, որոնցից մեկը ձերբակալվել է, իսկ մյուսը դեռ որոնվում է: Հայտնի է, որ նրանք ԻՊ-ին անդամակցելու նպատակով օրինական և ապօրինի ճանապարհներով Թուրքիա եկող օտարերկրացիներին տեղավորում են նախ Ստամբուլում, ապա Բուրսայում և Իզմիրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]