Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ամանորի գիշերն ահաբեկչություն էր ծրագրված Ստամբուլի Թաքսիմ հրապարակում. ահաբեկիչը ցուցմունք է տվել

 Ամանորի գիշերն ահաբեկչություն էր ծրագրված Ստամբուլի Թաքսիմ հրապարակում. 
ահաբեկիչը ցուցմունք է տվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի «Ռեյնա» գիշերային ակումբում իրականացված ահաբեկչության հեղինակ, Ուզբեկստանի քաղաքացի Աբդուլգադիր Մասհարիփովը, ում թուրքական իրավապահ մարմինները ձերբակալել են, առաջին ցուցմունքն է տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամը հայտնել է, որ Սիրիայի պատերազմին մասնակցելու հրահանգով 2016 թվականի հունվարին Իրանից գնացել է Թուրքիա: Ռաքքայից ստացած հրահանգով` նա ամանորի գիշերը պետք է գործողություն իրականացներ Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում: «Ամանորի գիշերը եկա Թաքսիմ, սակայն անվտանգության խիստ միջոցառումներ էին ձեռնարկված: Անհնարին էր թվում գործողություն ձեռնարկելը: Կրկին կապ հաստատեցի ինձ հրահանգ տվող անձի հետ: Երկուսս էլ համաձայնվեցինք, որ Թաքսիմում հարմար չէ գործողություն իրականացնել: Ինձ կարգադրեց այդ տարածքում նոր թիրախ փնտրել: Ես էլ տաքսիով 22:00-ի մոտերը շրջեցի ծովափով: «Ռեյնա»-ն հարմար թվաց գործողության համար: Անվտանգության խստացված միջոցներ չկային: Այս մասին հայտնեցի ինձ հրահանգ տված անձին` ասելով, որ «Ռեյնա»-ն հարմար է թվում: Նա էլ ընդունեց և ասաց, որ «Ռեյնա»-ում իրականացնեմ գործողությունը»,- պատմել է ահաբեկիչը` ասելով, որ վերադարձել է տուն, վերցրել է զենքն ու իրականացրել է գործողությունը:

2017 թվականի տարեմուտի գիշերը գիշերային ակումբում իրականացված հարձակմանը զոհվել էր 39 մարդ: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]