Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Կանադացի գիտնականը ցեցի նոր տեսակն անվանել Է Թրամփի պատվին

Կանադացի գիտնականը ցեցի նոր տեսակն անվանել Է Թրամփի պատվին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի գիտնական Վազրիք Նազարին Կալիֆոռնիայում հայտնաբերել Է ցեցի նոր տեսակ եւ այն անվանել Է Neopalpa donaldtrumpi՝ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պատվին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: 
Ինչպես պարզաբանել Է Նազարին, միջատի գլուխը ոսկեգույն աղվամազ Է ծածկում, ինչը նրան շատ Է հիշեցրել Թրամփի սանրվածքը:
Թեւերի շուրջ մեկ սանտիմետր բացվածքով միջատը բնակվում Է Կալիֆոռնիայի հարավում եւ Մեքսիկայի Ստորին Կալիֆոռնիայի նահանգում: 
Դա առաջին միջատն Է, որն անվանվել Է Միացյալ Նահանգների նորընտիր նախագահի պատվին:
Այսօրվա դրությամբ կենդանիների եւ միջատների ինը տեսակներ, այդ թվում՝ ձուկ, սարդ եւ մակաբույծ որդ, կրում են երկրի գործող նախագահ Բարաք Օբամայի անունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]