Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանի նախագահը բացառել է միջուկային գործարքի վերանայումը

Իրանի նախագահը բացառել է միջուկային գործարքի վերանայումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին անիրագործելի Է համարել այսպես կոչված միջուկային գործարքը վերանայելու ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: 
Ռոուհանիի կարծիքով՝ դրա վերաբերյալ Թրամփի խոսքերը սոսկ կարգախոսների հավաքածու Է, որոնք իրականության հետ առնչություն չունեն: Իրանի նախագահն իր կարծիքը հնչեցրել Է երկրի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման տարեդարձին նվիրված մամուլի ասուլիսում:
«Հարգարժան ընտրված նախագահն իր դժգոհությունն Է հայտնել գործարքից, ասել, որ այն վատն Է, գուցեեւ ամենավատը պատմության մեջ»,-նշել Է Ռոուհանին, հավելելով, որ գործարքի պայմանների վերանայման մասին խոսք լինել չի կարող:
«Դրանք ընդամենը կարգախոսներ են եւ ինձ քիչ հավանական Է թվում, որ, ստանձնելով պաշտոնը, Թրամփը կփորձի ինչ-որ բան անել: Պայմանագիրը կնքվել Է ոչ միայն մեր երկու երկրների կողմից, այնպես որ նա չի որոշելու՝ լավն Է այդ պայմանագիրը, թե վատը»,-ասել Է Ռոուհանին: 
Իրանի նախագահն ավելի վաղ Էլ ասել Է, որ Թրամփին թույլ չի տա չեղարկել գործարքը: 
Թրամփն իր նախընտրական արշավի ընթացքում քանիցս քննադատության Է ենթարկել Իրանի հետ վեց պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կնքած գործարքը: Մինչդեռ այն համարվում Է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնից հեռացող Բարաք Օբամայի գլխավոր արտաքին քաղաքական ձեռքբերումներից մեկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]