Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Նյու Յորքում աճուրդի է դրվել այն տունը, որտեղ Թրամփն անցկացրել Է իր մանկությունը

Նյու Յորքում աճուրդի է դրվել այն տունը, որտեղ Թրամփն անցկացրել Է իր մանկությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աճուրդի Է դրվել Նյու Յորքի այն տունը, որտեղ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն անցկացրել Է իր մանկությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 17-ին այս մասին հայտնել Է The New York Times թերթը:
Երկհարկանի աղյուսե շինությունը, որը 1940 թվականին կառուցել Է Թրամփի հայրը, որը նույնպես եղել Է հայտնի կառուցապատող, գտնվում Է Քուինսի շրջանում՝ Մանհեթենից մոտավորապես 16 կիլոմետր հեռավորության վրա: Թրամփներն այդտեղ ապրել են այնքան ժամանակ, մինչեւ լրացել Է ապագա ընտրված նախագահի չորս տարին, ինչից հետո ընտանիքը տեղափոխվել Է ոչ հեռու գտնվող տուն: 
Անցյալ տարվա սեպտեմբերին Թրամփը, ելույթ ունենալով NBC հեռուստաընկերության եթերում, հայտարարել Էր, որ դեմ չԷր լինի ձեռք բերելու այդ տունը: «Ես շատ լավ մանկություն եմ ունեցել,-  ասել Էր նա այն ժամանակ:- Ես ցանկանում եմ գնել այն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]