Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մխիթարյանի տեղափոխությունն ընդգրկվել է պատմության ամենաթանկ տրանֆերների ցանկում

Մխիթարյանի տեղափոխությունն ընդգրկվել է պատմության ամենաթանկ 
տրանֆերների 
ցանկում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը Դորտմունդի «Բորուսիա»-ից «Մանչեսթեր Յունայթեդ» ընդգրկվել է պատմության 100 ամենաթանկ տրանսֆերների թվում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, աղյուսակը կազմել է Goal.com-ը:  

Նախորդ ամռանը Մխիթարյանի` 42 միլիոն եվրոյով «Մանչեսթեր Յունայթեդ» տրանսֆերը զբաղեցնում է 43-րդ տեղը:

Մխիթարյանը 47-ից 43-րդ տեղերը կիսում է Ջեքսոն Մարտինեսի, Տիագո Սիլվայի, Խավիեր Պաստորեի և Ռուի Կոշտայի հետ:

Առաջին տեղում է ֆրանսիացի Պոլ Պոգբայի 110 մլն եվրոյանոց տրանսֆերը` «Յուվենթուս»-ից «Մանչեթեր Յունայթեդ»: Երկրորդ տեղում է Գարեթ Բեյլի` 101 մլն եվրոյով «Տոտենհեմ»-ից Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունը, երրորդ տեղում` 2009 թվականին տեղի ունեցած Կրիշտիանու Ռոնալդուի` «Մանչեսթեր Յունայթեդ»-ից «Ռեալ» տրանսֆերը, որը կայացել է 94 մլն եվրոյի դիմաց:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]