Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին օգնականը

Թուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին օգնականը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ձերբակալվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին օգնականը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com-ը:

Ալբայ Ֆուրքան Օզդաբանը, ով Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի օգնականն էր, իսկ Էրդողանի նախագահ ընտրվելուց հետո առաջին շրջանում նաև նրա օգնականը, գյուլենականների դեմ իրականացվող հետախուզական գործողությունների ժամանակ ձերբակալվել է:

Կոչումով գնդապետ Ալբայը նախագահի օգնականի պաշտոնից ազատ արձակվելուց հետո նշանակվել էր Հյուսիսային Կիպրոսում տեղակայված թուրքական խաղաղապահ ուժերում, որպես գնդի հրամանատար:

Ալբայի հետ Կիպրոսում գյուլենականության մեղադրանքով ձերբակալվել են ևս 8 գնդապետներ, ովքեր հունվարի 16-ին տեղափոխվել են Թուրքիա: 

Պաշտոնական Անկարան Թուրքիայում 2016-ի հուլիսի 15-ին կազմակերպված ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում է գյուլենականներին և նրանց առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով որպես քաղաքական վտարանդի ապրում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում:

Գյուլենականների դեմ ուղված գործողությունների շրջանակներում ձերբակալված անձինք հիմնականում մեղադրվում են հեղաշրջման փորձի կազմակերպմանը մասնակցություն ունենալու մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]