Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Համախմբում»-ը, «Երրորդ հանրապետություն»-ը և ՀԴԿ-ն հայտարարել են ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին

«Համախմբում»-ը, «Երրորդ հանրապետություն»-ը և ՀԴԿ-ն հայտարարել են 
ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում  Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ ձևավորվում է քաղաքական կուսակցությունների նոր դաշինք, որում ներգրավված են «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և «Հայաստանի դեմոկրատական» կուսակցությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է «Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը:

«Հայտարարում ենք մեր ընդհանուր մոտեցումների և համատեղ աշխատելու պատրաստակամության մասին՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ակնկալելով ժողովրդի վստահության քվեն: Մենք՝ «Համախմբում» կուսակցությունը, «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ենք դաշինքով։ Դաշինքը բաց է և պատրաստ է համագործակցել քաղաքական այն ուժերի և միավորումների, հասարակական կառույցների ու անհատների հետ, ովքեր կիսում են մեր մտահոգությունները և տեսակետները»,- ասված է դաշինք կազմած քաղաքական ուժերի տարածած հայտարարության մեջ։

«Համախմբում» կուսակցությունը ղեկավարում է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը հիմնադրել է Վիկտոր Դալլաքյանը և չի բացառել, որ այն կգլխավորի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, իսկ «Հայաստանի դեմոկրատական» կուսակցությունը գլխավորում է Արամ Սարգսյանը: Հունվարի 17-ին` մինչ դաշինքի մասին հայտարարելը,  կայացել է «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանի և պաշտպանության նախկին առաջնորդ Սեյրան Օհանյանի հանդիպումը: 

Ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին  հայտարարել են նաև «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]