Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Արարատ»-ը համալրվել է հինգ ֆուտբոլիստով

 «Արարատ»-ը համալրվել է հինգ ֆուտբոլիստով

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ»-ը, որը լրջորեն շարունակում է նախապատրաստել մրցաշրջանի երկրորդ կեսին, շարունակում է համալրել կազմը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից, արդեն պայմանագրեր են ստորագրվել դարպասապահ Գոռ Էլյազյանի, կիսապաշտպաններ Դավիթ Գրիգորյանի և Արամ Հովսեփյանի, հարձակվողներ Արեգ Ազատյանի և Հովհաննես Հովհաննիսյանի հետ:

25-ամյա Գոռ Էլյազյանը հանդես է եկել «Իմպուլս»-ում, «Միկա»-ում, «Շիրակ»-ում և «Կոտայք»-ում:

27-ամյա Դավիթ Գրիգորյանը նախկինում խաղացել է «Արարատ»-ում, իսկ նրա վերջին թիմը «Միկա»-ն էր:

25-ամյա Արամ Հովսեփյանն «Արարատ» է տեղափոխվել Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ից:

26-ամյա Արեգ Ազատյանը նույնպես պաշտպանել է «Արարատ»-ի գույները: «Միկա»-ում և «Բանանց»-ում հանդես եկած ֆուտբոլիստի վերջին ակումբն «Ալաշկերտ»-ն էր:

Հայաստանի երիտասարդական հավաքականի և «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ 23-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը մինչև «Արարատ» տեղափոխվելը հանդես էր գալիս «Գանձասար-Կապան»-ի կազմում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]